Դպրոցից զենք են գողացել
Հունվարի 15-ի առավոտյան ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել թիվ 6 միջնակարգ դպրոցի տնօրենը եւ հայտնել, որ հունվարի 14-ից մինչեւ հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում, երկաթյա դռները կոտրելու միջոցով, դպրոցի 3-րդ հարկի զենքերի պահման սենյակում գտնվող մետաղյա պահարանից գողացել են «ՏՕԶ-8» տիպի մարտական հրացան, «ԱԿՄ» տիպի ուսումնական ինքնաձիգ եւ 7,62 մմ տրամաչափի ուսումնական 30 փամփուշտ: «Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել