Կեղծ 100 դոլարանոց
Հունվարի 15-ին ոստիկանության Սպիտակի բաժին է դիմել 33-ամյա Աննա Գ.-ն եւ հայտնել, որ նախորդ օրը իրեն «Տարիել» հյուրանոց հրավիրած 30-ամյա Անուշավան Ա.-ն տվել է 100 ԱՄՆ դոլարի նմանվող թղթադրամ, որը հետագայում պարզվել է` կեղծ Է: «Անուշավան Ա.-ն բերման է ենթարկվել բաժին: Թղթադրամն առգրավված է, նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժանմունք»,- փոխանցում է ոստիկանության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել