HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Բարեգործական 64 ծրագիր` 4մլրդ դրամի չափով

Առաջին անգամ բարերարների եւ բարեգործական կազմակերպություններին ներկայացնելու նպատակով Ղարաբաղում մշակվել է սոցիալական ոլորտի 11 բարեգործական ծրագիր` հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակներով: Ընդհանուր առմամբ, բարեգործական է որակվել 64 ծրագիր` շուրջ 4 մլրդ դրամ գումարի չափով: ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ազատյանի խոսքերով, վերոնշյալ ծրագրերը հիմնականում վերաբերում են դպրոցաշինությանը, դպրոցների եւ մանկապարտեզների կահավորմանը, եկեղեցիների արտաքին բարեկարգմանը, ճանապարհաշինությանը, ջրամատակարարմանը, դեղորայքների, բուժպարագաների եւ սարքավորումների բաշխմանը: Իսկ բարեգործները հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներից են, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից եւ այլն: Արդյոք, համաշխարհային տնտեսական ճգնաժամը չի խանգարելու այդ բարեգործական ծրագրերի իրականացմանը: Այս հարցին ի պատասխան նախարարը փաստել է, որ իրականացված եւ իրականացվելիք ծրագրերի մասով բարերաների հետ որեւէ խոչընդոտ չի եղել եւ այդ առնչությամբ որեւէ խնդիր չի ներկայացվել: «Այն ժամկետները, որոնցում նախանշվել են իրականացնել ծրագրերը, ճիշտ ժամանակին իրենց կողմից իրականացվում են»,-ավելացրել է Ն.Ազատյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter