HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիլնյուսում 151 մարդ է ձերբակալվել

Վիլնյուսի ոստիկանական ստորաբաժանումների ղեկավարները գտնում են, որ հակակառավարական ցույցերը, որ տեղի են ունեցել Վիլյնուսի կենտրոնում, նախապես կազմակերպված էին: Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 151 մարդ, որոնցից 54 -ը`անսթափ վիճակում: Ձերբակալվածների մի մասին սպասվում է դատաքննություն: Ըստ Լիտվայի ներքին գործերի նախարարության տվյալների՝ 15 մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից 4-ը ոստիկաններ են։ Ցուցարարները երկրի կառավարության շենքի վրա են նետել քարեր և ձվեր, տասնյակ պատուհաններ կոտրվել են։ Երեկոյան ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել: Հիշեցնենք, որ բողոքի ակցիաներն ուղղված էին ընդդեմ կառավարության մշակած հակաճգնաժամային փաթեթի: Բողոքի ակցիաներին մասնակցել է ավելի քան 7 000 մարդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter