HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանի քաղաքապետը «Հայջրմուղկոյուղուց» պահանջում է ներդրումներ կատարել ջրամատակարարման ցանցում

Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը «Հայջրմուղկոյուղու» կառավարումը ստանձնած ֆրանսիական «Սոուր» կազմակերպության կառավարիչ Պատրիկ Լորենին առաջարկել է ներդրումներ անել քաղաքի ջրամատակարարման ցանցը բարելավելու համար: Հակառակ դեպքում քաղաքապետը հատուկ առաջարկությամբ դիմելու է կառավարությանը` Կապանի ջրամատակարարման ցանցը համայնքի ենթակայությանը վերադարձնելու համար: Պատրիկ Լորենը նշել է, որ առայժմ միջոցներ չկան ներդրումներ անելու համար, քանի որ առնվազն 10 մլն դոլար է պետք ցանցը լիովին վերափոխելու համար: Քաղաքապետն առաջարկել է գոնե ամսական 3-4 մլն դրամ ներդրում կատարել: Միաժամանակ, Արտուր Աթայանը նշել է, որ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկատվությունը, թե կապանցիները 15-18 ժամ ջուր են ստանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter