HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փող ծախսելու հիանալի միջոցը

Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ ռուս օլիգարխ Ալեքսանդր Լեբեդեւը Daily Mail & General Trust ընկերությունից ձեռք է բերել լոնդոնյան Evening Standard թերթը: Նրա մասնաբաժինը կազմում է 76 տոկոս, մնացած մասը կմնա Associated Newspapers Limited-ին: Այն պատկանում է լորդ Ռոտերմերին: Երբ հայտնի է դարձել գործարքի մասին, Daily Mail & General Trust ընկերության բաժնետոմսերի գինը բարձրացել է 4,26 տոկոսով: Ինչպես տեղեկացնում է РБК daily-ին` հղում կատարելով Guardian-ին, Ա.Լեբեդեւն ասել է, որ ինքը վաղուց էր ցականում ձեռք բերել օտարերկրյա թերթ, քանի որ Ռուսաստանում հրատարակչական բիզնեսի զարգացման իր հնարավորությունները սպառված են: «Evening Standard-ի ձեռքբերումը կապված չէ թերթի միջոցով փող աշխատելու հետ: Դա պարզապես փող ծախսելու հիանալի միջոց է»,- ասել Ա. Լեբեդեւը Bloomberg լրատվական գործակալությանը: Evening Standard-ը վերջին տարիներին հայտնվել էր դժվարին վիճակում տպագիր մամուլում գովազդի անկման, ինտերնետային լրատվամիջոցների զարգացման եւ մրցակից International News թերթի հետ պայքարի պատճառով: Այս երկու թերթերը սկսեցին ընթերցողներ կորցնել 2006-ից, երբ սկսեցին հրատարակվել London Lite եւ London Paper անվճար երեկոյան թերթերը: Ըստ Guardian-ի` Լեբեդեւը լորդ Ռոտերմերի հետ մեկ տարի շարունակ բանակցում էր թերթը ձեռքբերելու համար: Բրիտանական լրատվամիջոցները հաղորդում էին այն մասին, որ լորդը չի ցանկանում կապվել ռուս օլիգարխի հետ: Միաժամանակ Ա.Լեբեդեւը հերքել է գործարքի քաղաքական ենթատեքստը: Նա հայտարարել է, որ չի միջամտելու խմբագրության աշխատանքին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter