Տնտեսական Պերլ Հարբոր
Խաղաղ օվկիանոսում՝ Օահու կղզու վրա տեղակայված Պերլ Հարբոր ռազմակայանի վրա 1941թ. դեկտեմբերի 7-ին հանկարծակի հարձակվեցին Ճապոնիայի ծովային եւ օդային ուժերը: Ամերիկացիներն ունեցան հսկայակա կորուստներ, ավերվեց ռազմակայանը, ոչնչացվեցին 188 ինքնաթիռ, տասնյակ նավեր եւ սուզանավեր, զոհվեց 3 հազարից ավելի մարդ: Սա Ամերիկայի պատմության ամենաողբերգական էջերից մեկն է:
Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆետը, գնահատելով համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ասել է, որ Ամերիկան ապրում է «տնտեսական Պերլ Հարբոր»:
Միլիարդատիրոջ կարծիքով՝ վիճակը, որում գտնվում է ԱՄՆ-ն, այնքան էլ սարսափելի չէ, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմը կամ Մեծ դեպրեսիան (Great Depression): «Սակայն այն բավականին ծանր է»,- միլիարդատիրոջը մեջբերում է Associated Press-ը: Ուորեն Բաֆետը դժվարացել է պատասխանել՝ «երբ է վերջանալու ճգնաժամը» հարցին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել