HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Հրաժարվել կոմպլեմենտար քաղաքականություն վարելուց

Այսօր Ուրբաթ ակումբում ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը ասաց, որ ԵԽԽՎ-ի գնահատականը անկախ ամեն ինչից սուբյեկտիվ է, քանի որ քաղաքական հաշվարկների վրա է հիմնված. «Եթե հիմնված լիներ Հայաստանի պարտավորությունների կատարման վրա, ապա մի շարք այլ երկրների նկատմամբ էլ պետք է կիրառվեր նման սանկցիա»: Նա գտնում է, որ նման քայլը մեծ սխալ կլինի ԵԽԽՎ-ի կողմից: 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման տեսանկյունից էլ բանախոսը կարծում է, որ  կարելի էր ավելին անել, բայց «թերացումը այնպիսին չէ, որ Հայաստանը զրկվի ձայնի իրավունքից»: Կ. Մանոյանը գտնում է, որ պետք երկրի ներքին կյանքում փոփոխություններ կատարել, բայց ոչ այն պատճառով, որ ԵԽԽՎ-ն է պահանջում, այլ` ելնելով ժողովրդական տրամադրություններից: Հետքի հարցին, թե ինչ ազդեցություն կունենա ձայնի իրավունքից զրկելու փաստը արտաքին քաղաքականության վրա` Կ. Մանոյանը ասաց, որ ԵԽԽՎ-ի նման որոշումը ճնշումի միջոց է  դառնալու Հայաստանի վրա. «Ոչ անպայման Հայաստանի ներսում փոփոխություններ կատարելու, այլ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ կատարելու համար»: Հետքը հետաքրքրվեց, թե,  ըստ  Կ. Մանոյանի, ինչն է, որ այսօր ԵԽԽՎ-ին  «ձեռք չի տալիս» Հայաստանի վարած արտաքին քաղաքականության առումով. «Շատ գոհ չեն, որ Հայաստանը կարողացավ օգոստոսյան պատերազմից հետո հավասարակշիռ կերպով դուրս գալ, ինչը Եվրոպայի առաջ դնում է պարտավորություն, որպեսզի Հայաստանին  տրամադրեն այն աջակցությունը, որը հատկացնում են Վրաստանին, մյուս կողմից էլ փորձում են ճնշում բանեցնել Հայաստանի վրա, որ ավելի իրենց ազդեցության ենթակա  քաղաքականություն վարի, քան վարում էր մինչեւ այսօր»: Սակայն, ըստ բանախոսի, ԵԽԽՎ-ն հաշվի չի առնում, որ նման սանկցիաներ կիրառելով, Հայաստանին մղում է հրաժարվել կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն վարելուց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter