Հրդեհ մանկապարտեզում
Երեկ` ժամը 18:20-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Երեւանի Վրացական փողոցում գտնվող թիվ 2 մսուր-մանկապարտեզի շենքում: Ննջասենյակում այրվել է հատակը` 5 քմ մակերեսով, երեք մահճակալ եւ պատուհանագոգ: «Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժ.18:42-ին, մարվել` ժ.18:59-ին»,- տեղեկացնում է հայաստանի փրկարար ծառայության մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել