HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Կադաստրի կոմիտեի նախկին նախագահը կղեկավարի Հայաստանի ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը

Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այցելել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե եւ աշխատակազմին ներկայացրել համակարգի նորանշանակ ղեկավարին` Անդրանիկ Խաչատրյանին: Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով նախկին ղեկավար Վալերի Ալեքսանյանին, նշեց, որ «նրա գործնական կարողություններն ու փորձը դրսեւորում կգտնեն ոչ պակաս կարեւոր ասպարեզում, նա կղեկավարի Հայաստանի ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը, որտեղ պահանջված մասնագետներ կպատրաստվեն հանրապետությունում ռազմավարական ուղղություն հռչակված գյուղատնտեսության բնագավառի համար»: Կոմիտեի նորանշանակ նախագահը նախկինում զբաղեցնում էր ԼՂՀ պետական գնումների գործակալության ղեկավարի պաշտոնը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ նա կկարողանա բարձրացնել կադաստրային ծառայության հեղինակությունն ու արդյունավետությունը: «Պետք է այնպես անել, որ քաղաքացիները գոհ հեռանան  այս հիմնարկից»,- շեշտել է ԼՂՀ կառավարության ղեկավարը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter