HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի այցը ԼՂՀ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունվարի 17-18 երկօրյա աշխատանքային այցով եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ ՀՀ վարչապետին ուղեկցել են ՀՀ պաշտպանության, տրանսպորտի եւ կապի նախարարները։ Այցի նպատակն էր ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի կառավարությունների ընդլայնված կազմով նիստում 2009 թվականի համագործակցության ծրագրերի համակարգման եւ իրականացվելիք աշխատանքների առաջնահերթությունների քննարկումը, ինչպես նաեւ` համայնքների խնդիրներին ծանոթանալը, դրանց լուծմանը Հայաստանի Հանրապետության հնարավոր օժանդակության հարցերի քննարկումը։ ՀՀ կառավարության ղեկավարը եղել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում եւ Շահումյանի շրջանում, այդ թվում` շրջկենտրոն Քարվաճառում, զրուցել բնակչության հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին։ Տիգրան Սարգսյանն այցելել է նաեւ Դրմբոնի «Բեյզ Մեթըլս» ընկերություն, հետաքրքրվել ընկերության աշխատանքի ընթացիկ վիճակով, 2009թ. ծրագրերով։ Ստեփանակերտում վարչապետը այցելել է պաշտպանության բանակի զորամասեր, ծանոթացել զինվորների առօրյային, զրուցել նրանց հետ, սպայական անձնակազմի հետ հանդիպումներ ունեցել պաշտպանության բանակի շտաբում։ ԼՂՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է բանակաշինության խնդիրներն ու զարգացման ծրագրերը։ ՀՀ վարչապետը լրագրողների հետ հարցազրույցում համոզվածություն է հայտնել, որ դժվարությունները համատեղ ուժերով շատ ավելի հեշտ է լուծել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter