Յուրացրել է 5 ավտմեքենա
Իրավապահները պարզել են, որ 35-ամյա Արմենակ Թ.-ն, չարաշահելով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Հաիգազ Հ.-ի վստահությունը, խաբեությամբ յուրացրել է նրա կողմից «Արցախբանկ» ՓԲԸ-ի վարկով գնված եւ բանկում գրավադրված «ՎԱԶ-2107» մակնիշի հինգ ավտոմեքենաները` 10 մլն դրամ ընդհանուր արժողությամբ: Արմենակ Թ.-ն նշված ավտոմեքենաներից 3-ը` յուրաքանչյուրը` 3.000 ԱՄՆ դոլարով, վաճառել է տարբեր անձանց, իսկ 2-ը` 23-ամյա Սարգիս Օ.-ի օգնությամբ ապամոնտաժել եւ ամեն մեկը վաճառել է 2.500 ԱՄՆ դոլարով:
«Պարզվել է նաեւ, որ Արմենակ Թ.-ն խաբեությամբ ու կեղծիքների միջոցով Հաիգազ Հ.-ից վերցրել եւ յուրացրել է շուրջ 2.900 ԱՄՆ դոլար: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության ՔԳՎ` հետագա ընթացքը լուծելու համար»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել