Ընդամենը մեկ գայլ
Կապանի տարածաշրջանի Շիկահող գյուղի համայնքի ղեկավար Գեղամ Ղազարյանի ահազանգերին, թե գայլերը անհանգստացնում են գյուղացիներին ու պետք է անահապաղ միջոցառումներ ձեռնարկել, անմիջապես արձագանքեց Սյունիքի մարզպետարանը:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական տեսչության Սյունիքի տարածքային կառույցի պետ Լևոն Պետրոսյանի մոտ հրավիրված աշխատանքային օպերատիվ խորհրդակցությունից հետո հունվար 17-ին որսորդներից ու ոստիկաններից կազմված խումբը Շիկահողի տարածաշրջանում են: Լ. Պետրոսյանը ՀԵՏՔ-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ընդամենը մեկ գայլ են ոչնչացրել` գյուղից 15 կմ հեռավորության վրա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել