HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կնոջ ծուղակում

Հունվարի 16-ին 68-ամյա Միհրան Ս.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ անցյալ տարվա հունիսին իր երկու թոռներին` Հրանտ եւ Գարիկ Խ.-երին, ԱՄՆ ուղարկելու պատրվակով նախկինում դատված 44-ամյա Կարինե Չ.-ն, իր վստահությունը չարաշահելով, խաբեությամբ իրենից վերցրել է 50.000 ԱՄՆ դոլար եւ յուրացրել: Նույն օրը 33-ամյա Գեւորգ Մ.-ն բացատրություն է տվել, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից իր համար 2 ավտոմեքենա բերելու պատրվակով Կարինե Չ.-ն խաբեությամբ իրենից վերցրել է 50.000 ԱՄՆ դոլար եւ յուրացրել: «Ձեռնարկվում են միջոցառումներ Կարինե Չ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter