HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

37-ամյա Նարինեն կասկածվում է գողության մեջ

Օգոստոսի 4-ին` ժամը 10.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել «Առանո» ՍՊԸ  վաճառողուհին` 45-ամյա Լուսիկ Խ.-ն և հայտնել, որ հուլիսի 30-ին, ժամը 16.00-ին, ոմն Նարինե նշված հագուստի սրահի աշխատասեղանի վրայից գողացել է 10 ԱՄՆ դոլար և 70.000 դրամ:

Նույն օրը՝ ժամը 11.00-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Նարինեն 37-ամյա  Նարինե Ս.-ն է,  որը նշված գողությունը կատարելու կասկածանքով իր տնից բերման է ենթարկվել բաժանմունք:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter