HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղում կադրային փոփոխությունները շարունակվում են

Ղարաբաղում օրերս մեկնարկած կադրային փոփոխությունները շարունակվում են. հունվարի 19-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի ԼՂՀ փոխվարչապետ, գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանն ազատվել է փոխվարչապետի պարտականությունների կատարումից: Մեկ այլ հրամանագրով` փոխվարչապետի պարտականությունների կատարումը դրվել է ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանի վրա:

 

Փոփոխությունը զարմանալի է այն առումով, որ գյուղնախարարին փոխվարչապետի պաշտոնում նշանակելու ժամանակ դա հիմնավորում էին նրանով, որ գյուղատնտեսությունը հայտարարվում է առաջնային ճյուղ: Դա հիմա էլ, իշխանությունների պնդմամբ, այդպես է, սակայն անհասկանալի է, թե ինչ է փոխվել: Չնայած կարելի է ենթադրել, որ փոփոխությունը, թերեւս, վերջին շրջանում որոշ շրջանակներում քննարկվող կադրային փոփոխությունների սցենարի սկիզբն է: Ըստ այդմ` նախատեսվում է նաեւ երկրի վարչապետի փոփոխություն, իսկ ներկայիս վարչապետը, ըստ շրջանառվող լուրերի, կզբաղեցնի ֆինանսների նախարարի պաշտոնը:

Մեր տեղեկություններով` փոփոխություններ են նախատեսվում նաեւ որոշ նախարարություններում եւ այլ պետական կառույցներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter