Գյումրիում կրկին մարդ են դանակահարել
Ըստ Շիրակի մարզի քննչական բաժնից ստացած տեղեկությունների` այսօր Գյումրիի Երևան խճուղում դանակահարել են 23-ամյա Արմեն Սերյոժայի Անթանոսյանին, որին տեղափոխել են Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Դանակահարության պատճառները եւ հեղինակին պարզել իրավապահներին դեռևս չի հաջողվել:
Նշենք, որ սա Նոր տարում Գյումրիում կատարված թվով չորրորդ դանակահարությունն է: Դեռևս մի քանի օր առաջ Գյումրիի Անի թաղամասում 19 տարեկան մի երիտասարդ գիշերով, «աղջկա հաշվով» տնից դուրս էր կանչել ու դանակահարել էր 16 տարեկան մեկ այլ պատանու` դանակով համարժեք հարվածներ ստանալով վերջինից:
Վերջերս նույն թաղամասում դանակահարել էին 56 տարեկան մի տղամարդու` դիմելով փախուստի: Նմանապես օրերս Ֆրունզե Մկրտչյան փողոցում դանակահարել էին 22 տարեկան մի պատանու` նրան շփոթելով ուրիշի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել