HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում լիցենզավորված են 26 աուդիտորական կազմակերպություններ

2008 թվականին ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 3 լիցենզիա: Աուդիտորական ծառայությունների իրականացման 7 լիցենզիայի գործողություն դադարեցվել է, 17 լիցենզիայի գործողություն կասեցվել է, միևնույն ժամանակ կասեցումից հանվել է աուդիտորական ծառայությունների իրականացման 6 լիցենզիայի գործողություն: Աուդիտ իրականացնող անձանց նկատմամբ կիրառվել է ընդհանուր չափով 1 մլն. դրամի տուգանք: Նախորդ տարում աուդիտորական կազմակերպություններից և անհատ աուդիտորներից գանձվել է 6.650.000 դրամ պետական տուրք, որից 6.500.000 դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 150.000 դրամը` անհատ աուդիտորներից: Անցած տարվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացվել է աուդիտորների որակավորման 15 և հաշվապահների որակավորման 5 քննություն, որոնց արդյունքում` որակավորման վկայականներ են շնորհվել 24 հաշվապահի և 41 աուդիտորի: Հայաստանի Հանրապետության տարածքում 01.01.2009թ. դրությամբ լիցենզավորված են 26 աուդիտորական կազմակերպություն և 5 անհատ աուդիտոր, ուժի մեջ են 143 հաշվապահի և 70 աուդիտորի որակավորման վկայականներ,-հայտնում է ֆինանսների նախարարության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter