HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օբամայի երդման արարողակարգը ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաթանկն է

Այսօր, տեղական ժամանակով 9:30-ին (երևանյան ժամանակով 18:30-ին) տեղի կունենա ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամայի երդման արարողությունը:  Բարաք Օբաման Կապիտոլիա կժամանի հեռացող նախագահ Ջորջ Բուշի հետ միասին, որտեղ, ըստ ավանդույթի, կանցկացվի երդման արարողակարգը: Նախագահի պաշտոնը ստանձնելու արարողությանը ականատես կլինեն 240 հազար մարդիկ, որոնց համար Կապիտոլիայի բարձրավանդակում պատրաստված են հատուկ նստատեղեր: Կտեղադրվեն 20 մեծ հեռուստաէկրաններ, որոց միջոցով ուղիղ եթերում հանդիսատեսը կարող է հետևել նոր նախագահի երդման ընթացքին: «Մենք ծրագրել ենք Ամերիկայի պատմության մեջ ամենաբաց և ամենահասանելի ինաուգուրացիան անցկացնել»,-ասված է Բ. Օբամայի պաշտոնական կայքում: Վաշինգտոնում արտակարգ դրություն է հայտարարված: Ինաուգուրացիայի և դրան հետևող շքերթի անվտանգությունը կապահովեն ազգային գվարդիայի 10 հազար զինծառայողներ, ինչպես նաև 8 000 ոստիկանության սպաներ: Ամերիկայի պատմության մեջ Օբամայի երդման արարողակարգը նաև ամենաթանկն է լինելու: Արարողակարգի կազմակերպման համար ծախսվել է 150 մլն դոլար: Մինչդեռ Ջորջ Բուշի երդման ժամանակ` 2005թ-ին ծախսվել էր 42,5 մլն դոլար: Երդման արարողակարգից անմիջապես հետո Օբաման կճաշի կոնգրեսականների հետ, կընդունի ինաուգուրացիոն շքերթը և երեկոն կավարտի 10 պարահանդեսներում անցկացնելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter