Մոսկվայում գրավատան հաճախորդներն ավելացել են
Համաշխարհային ֆինանսական ճգնաճամի պատճառով մոսկվացիները սկսել են ավելի հաճախ այցելեն քաղաքային գրավատներ, ընդ որում` հաճախորդների շրջանում հայտնվել են բավական ունեւոր մարդիկ, ինչն նախկինում այդպես չէր: Այս մասին «Interfax» գործակալությանը հայտնել է մոսկովյան քաղաքային գրավատների «Мосгорломбард» գրասենյակի ղեկավար Վադիմ Կառաշյուկը:
«Մեր հաճախորդները հիմնականում միջին տարիքից բարձր եւ կրթական ցենզից ցածր մարդիկ են: Մինչդեռ վերջին շրջանում հայտնվել են հաճախորդներ միջին դասին պատկանող, ավելին` նույնիսկ ունեւոր մարդիկ սկսել են դիմել գրավատներին: Մինչ ճգնաժամը նման բան չկար»,- ասել է Կառաշյուկը: Վերջինս ընդգծել է, որ նախորդ տարվա հոկտեմբերից ավելացել են գրավատների հաճածորդների թիվը եւ շրջանառության ծավալները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել