Հափշտակել է ոսկյա շղթան
Երեկ՝ ժամը 15.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ մոտից կողոպուտ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 17-ամյա Արտակ Ս.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը՝ ժամը 14.30-ին, Սայաթ-Նովայի պողոտայի և Մ. Գրիգորյան փողոցի խաչմերուկում քաշել-պոկել եւ բացահայտ հափշտակել է 49-ամյա Մարգարիտա Ն.-ի պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, մարգարտե շղթան և դիմել փախուստի:
Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել