HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Արտգործնախարարից պահանջում են ընդունելություն

miatsum2«Արցախ-Հայաստան-միացում», «Հող հանձնողը` դավաճան» կարգախոսներով այսօր «Միացում» նախաձեռնության անդամները կրկին հավաքվել էին արտգործնախարարության շենքի դիմաց: Նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը հիշեցրեց, որ իրենք խոստացել էին այնքան ժամանակ գալ եւ ակցիա անել, մինչև արտգործնախարարը ընդունի իրենց պատվիրակությանը. «Եկել ենք իրենց հիշեցնելու, որ իրենք պարտավորեն մեր պատվիրակությանը ընդունել, հայրենի հողից ոչ մի թիզ չզիջելու գաղափարը միայն մեր նախաձեռնության սեփականությունը չէ, այդ գաղափարը ոչ միայն մերն է, հասարակության զգալի մասը ոչ միայն կիսում է, այլև կրում է իր մեջ»: Թե կոնկրետ ինչ են պատրաստվում ասել արտգործնախարար Է. Նալբանդյանին, Ժ. Սեֆիլյանը չցանկացավ չակերտները բացել` նշելով, որ դա կասեն միայն նախարարի կաբինետում: Ժ. Սեֆիլյանի խոսքերով` այս իշխանությունների պարագայում տարածքները հանձնելու միտումը միշտ առկա է, և իրենց քայլերը այժմ կանխարգելիչ նշանակություն ունեն: Սեֆիլյանը կարծում է, որ չկա արտաքին ճնշում տարածքները հանձնելու առումով, ուղղակի մեր իշխանությունները ասում են «պատրաստ ենք ամեն ինչ տալ, մենակ թե մեր աթոռը պահենք»: Սակայն, Ժ. Սեֆիլյանը զգուշացնում է, որ եթե իշխանությունները խոսքից անցնեն գործի, իրենց մարտավարություն էլ կփոխվի, և հասարակական ընդվզում կլինի: Ի դեպ, «Միացում» նախաձեռնության անդամները արդեն մեկ անգամ ընդունելության մերժում են ստացել` ստորագրված Շավարշ Քոչարյանի կողմից, որտեղ նշվում է. «Վստահեցնում ենք, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման խնդրում Հայաստանի իշխանությունները ելակետային են համարում ԼՂ բնակչության անվտանգության ապահովման և իրականացրած ինքնորոշման իրավունքի ճանաչման խնդիրները, ուստի անփոփոխ են մնում ԼՂ հիմնախնդրի կարգավորման մեր հիմնական սկզբունքները, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության տակ, ԼՂ-ն պետք է անխափան և ու հայկական կողմի իրավազորության տակ գտնվող ցամաքային կապ ունենա Հայաստանի հետ, Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի… համոզված ենք, որ ցանկացած վերջնական համաձայնության չի կարելի հասնել առանց ԼՂՀ մասնակցության»: Սակայն, Սեֆիլյանի խոսքերով` Շավարշ Քոչարյանն իրենց պահանջի հետ որևէ կապ չունի, և այժմ իրենք նորից են դիմել և սպասում են պատասխանի: Ժ. Սեֆիլյանը չգիտի` ինչու են հրաժարվում ընդունել իրենց պատվիրակությանը. «Ես կարծում եմ, որ իրենք ուղղակի ասելու բան չունեն, տեղյակ են, որ դավաճանական ընթացքի մեջ են և չեն ուզում է'լ ավելի կծու խոսքեր լսել»: Ժիրայր Սեֆիլյանը հավաստիացնում է, որ ակցիայի օրվա ընտրությունը կապ չունի համանախագահների` Հայաստան կատարած այցելության հետ, քանի որ իրենք ՀՀ արտգործնախարարությանը բան ունեն ասելու, բացի այդ` լուրջ սպասելիքներ չունեն համանախգահների այցելությունից: Աժ պատգամավոր, Միացում նախաձեռնության անդամ Զարուհի Փոստանջյանն էլ ավելացնում է, որ իշխանությունները պարտավոր են հաշվի նստել ողջ ժողովրդի կարծիքի հետ, քանի որ Ղարաբաղյան հարցը ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի անվտագնության խնդիրն է, և «չընտրված նախագահը չի կարող միանձնյա որոշումներ կայացնել»: Ըստ նրա` իրենց մտավախությունը կապված է նախ ոչ հայանպաստ մադրիդյան սկզբունքների հետ, որոնց հիման վրա տեղի են ունենում բանակցությունները, և «մեր իշխանությունները, լինելով ոչ կոմպետենտ, անհարկի որոշումներ են կայացնում. Մայենդորֆյան հռչակագիրը, որտեղ չկա Ղարաբաղի ստորագրությունը, դրա վառ ապացույցն է»: Արտգործնախարարության շենքից ակցիայի անդամները փորձեցին շարժվել դեպի Հյուսիսային պողոտա, սակայն ոստիկանությունը անձայն երկու կողմից շղթայել էր նրանց և թույլ չէր տալիս առաջ անցնել: Միայն 15 րոպե անց թույլ տվեցին առաջ շարժվել` պահանջելով քայլել մայթերով: Բողոքի ակցիան ավարտվեց Հյուսիսային պողոտայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter