Մեթյու Բրայզան հայերին եւ արդբեջանցիներին կոչ է արել հավատալ իրենց ղեկավարներին
Երկու երկրների նախագահներին երկկողմանի վստահության հասնելու համար ժամանակ է անհրաժեշտ: Այս մասին երեկ երեկոյան Բախվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում լրագրողներին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նա նշել է, որ նախագահներին հարկավոր է վճռական քայլեր ձեռնարկել և կանգնել ժողովրդի գլուխ դրանք իրականացնելու համար: Մեթյու Բրայզայի խոսքերով, Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ համանախագահը զգացել է պետության ղեկավարի գործընթացն առաջ տանելու պատրաստակամությունը և ցանկությունը: «Կարծում եմ, որ սպասվող հանդիպման ժամանակ մենք կլինենք վկաները նաև Հայաստանի նախագահի նույն տրամադրությանը»,-նշել է Մ. Բրայզան` կոչ անելով երկու երկրների հասարակությանը վստահել իրենց ղեկավարներին: «Թող հավատան, որ իրենց ղեկավարները բանակցությունները վարում են` ելնելով իրենց երկրների ազգային շահերից:
«Բնականաբար, կարևոր է, որ մեր գործունեությանը հավատա հասարակությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Մեր կողմից մենք հետաքրքրված ենք աշխարհի խաղաղ ու կայուն զարգացման գործում»,-շեշտել է Մինսկի խմբի համանախագահը և հավելել, որ եթե քննարկվող հարցերը ցանկալի արդյունքներ չտան, ապա դա կվնասի ինչպես Մինսի խմբի, այնպես էլ Միացյալ նահանգների իմիջին»,-հայտնում է «Ռեգնում» գործակալությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել