HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական կայքէջերը` ադրբեջանցի հակերների զոհ

Այսօր հակերների հարձակմանն են ենթարկվել Արցախի արտգործնախարարության պաշտոնական www.nkr.am կայքէջը եւ Հայաստանում «Միտք» վերլուծական կենտրոնի www.mitq.org  կայքը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ կայքէջում արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի լուսանկարի փոխարեն հայտնվել էր ադրբեջանական դրոշի համապատկերով քարտեզը, որտեղ ԼՂՀ-ն ներառված է Ադրբեջանի կազմում: Իսկ «Միտք» կենտրոնի կայքի գլխավոր էջին փոխարինության էր եկել ադրբեջանական քարոզչական թերթիկը, որը պատմում էր սովետական զորքերի՝ 1990թ. հունվարի 19-20-ի գիշերը Բաքու ներխուժելու մասին ։ Այս պահին «Միտք» վերլուծական կենտրոնի կայքէջը բնականոն ռեժիմով գործում է, իսկ Արցախի արտգործնախարարության կայքը վերականգնման փուլում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter