HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Արա Հարությունյան. «Ամեն մի դրամ ծախսելուց առաջ հիշեք, որ գտնվում ենք ֆորսմաժորային վիճակի նախաշեմին»

ԼՂՀ կառավարության այսօր կայացած նիստում քննության էր ներկայացված գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության, հացահատիկային մշակաբույսերի բերքատվության բարձրացման միջոցառումների ծրագրերը, որոնցում նախանշվում են գյուղատնետսության ոլորտի զարգացմանն ուղղված կատարվելիք միջոցառումներն ու անելիքները: Գործադիր իշխանության քննարկմանն էր ներկայացված նաեւ 2009-2013թթ. ԼՂՀ Հադրութի շրջանի Բանաձորի ենթաշրջանի համայնքներում գյուղատնտեսության զարգացման ծրագիրը: Ինչպես նախագիծը ներկայացնելու ժամանակ նշեց ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, անցյալ տարի, երբ այցելեցին շրջան, ծանոթացան առկա վիճակին, որոշում կայացրեցին ենթաշրջանային զարգացման ծրագիր մշակել, եւ առաջինը ընտրվեց հենց Բանաձորի ենթաշրջանը: Շարունակելով թեման վարչապետ Արա Հարությունյանը նշեց, որ ենթաշրջանի զարգացման ծրագիրը չի սահմանափակվելու միայն գյուղատնտեսական ծրագրերով, այլ իրականացվելու են նաեւ սոցիալ-մշակութային զարգացմանն  ուղղված աշխատանքներ: Ենթաշրջանում կառուցվելու են նոր բնակելի տներ, դպրոցներ, բուժկետեր եւ այլն, ավելացրել է վարչապետը: Իսկ գյուղնախարարը ներկաներին տեղեկացրեց նաեւ, որ այժմ մշակման փուլում է Մարտակերտի շրջանի Մաղավուզի ենթաշրջանի զարգացման ծրագիրը: Վարչապետը նիստի վերջում անդրադարձավ նաեւ երեկ կատարված կադրային փոփոխություններին, մասնավորապես` փոխվարչապետի փոփոխությանը: Նա բարձր գնահատելով արդեն նախկին փոխվարչապետ Արմո Ծատուրյանի աշխատանքը, շեշտել է, որ փոփոխության հիմնական պատճառը 2009-2010թթ. նախատեսվող ֆինանսական դժվարին խնդիրները դիմակայելու անհրաժեշտությունն է`առավել ճիշտ ֆինանսական կառավարմամբ: Վարչապետը միաժամանակ ներկաներին հանձնարարեց, որ «ամեն մի դրամ ծախսելուց առաջ հիշեն, որ գտնվում ենք ֆորսմաժորային վիճակի նախաշեմին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter