HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արհմիությունների կոնֆեդերացիան անհանգստացած է տնտեսական ճգնաժամով

Հայաստանի արհմիությունների  կոնֆեդերացիայի(ՀԱՄԿ) հայտարարությունը Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի կապակցությամբ

Ներկայումս ամբողջ աշխարհը անկայունության հասցրած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել նաև Հայաստանի տնտեսության համար և իր բացասական հետևանքները ունենալ հանրապետության աշխատավորների սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան անհանգստացած է աշխատողի հաշվին ճգնաժամի հետևանքով առաջացած խնդիրների լուծումը գտնելու փորձերի կապակցությամբ: Գործատու-աշխատող հարաբերություններում իրավիճակը հասավ կոնֆլիկտայինի  հանրապետության հանքաարդյունաբերական ձեռնարկություններում  «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, «Կապանի լեռնա-հարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ): Սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի միջնորդությամբ տեղերում վիճակը որոշ չափով  ժամանակավորապես կարգավորվեց: Հայտնի չէ, թե որքան կտևի այս ճգնաժամը ու ինչ ազդեցություն կունենա մարդկանց և իրական տնտեսության վրա: Մենք վստահ ենք, որ համատեղ միջոցներ չձեռնարկելու դեպքում ճգնաժամը ուժեղ, համընդհանուր և համակարգային ազդեցություն կունենա աշխատողների և նրանց ընտանիքի անդամների կենսամակարդակի վրա: Շարունակվող ճգնաժամը, ի վերջո, կարող է  զգալիորեն ավելացնել գործազրկության մակարդակը հանքաարդյունաբերության, քիմիայի և շինարարության ոլորտներից ազատվող աշխատողների հաշվին:  Անհրաժեշտ է ճգնաժամի բացասական հետևանքների կասեցման այնպիսի միջոցներ ձեռնարկել, որպեսզի ողջ ծանրությունը չընկնի աշխատավորների ու նրանց ընտանիքի անդամների ուսերին: Ինչպես նշել է Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն պարոն Խուան Սոմավիան,- «Մարդիկ պետք է վստահ լինեն, որ տնտեսությունն աշխատում է նրանց բարեկեցության համար»: Փորձը ցույց է տալիս, որ աշխատանքային հարաբերությունների կողմերի համար հիմնախնդիրների լուծումները հնարավոր է գտնել բանակցություններ վարելու ճանապարհով` ՀՀ կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի միջև ու դրա միջոցով բարձրացնել սոցիալական գործընկերության դերը բոլոր մակարդակներում, որին անշուշտ կնպաստեր հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կնքումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter