Մարդասպանը հայտնաբերվել է
Երեկ «Հետքը» տեղեկացրել է, որ Էրեբունու փողոցի թիվ 5 շենքի դիմացի դաշտում գտնվող գազապաստարանում հայտնաբերել էր կրծքավանդակի աջ մասում դանակահարված Սոս Տաճատյանի դիակը:
Ոստիկանությունը քիչ առաջ հաղորդագրություն տարածեց, ըստ որի` հունվարի 17-ին, ժամը 19.30-ին, վիճաբանության ժամանակ 47-ամյա Սոս Տաճատյանին դանակահարել եւ սպանել է 43-ամյա Արսեն Ղ.-ն: «Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավված է, Արսեն Ղ.-ն` ձերբակալված»,- նշված է հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել