HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ա.Ջավադյանը հերքում է միջազգային պահուստների 15%-ը ծախսելու մասին լուրերը

«Մենք հավատարիմ ենք մնում մեր կողմից որդեգրած քաղաքականությանը` վարելով երկարաժամկետ առումով «լողացող  փոխարժեքի քաղաքականություն»,-«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` անդրադառնալով  արժութային քաղաքականությանը: Վերջին ամիսներին տարբեր  մամուլի ասուլիսների ժամանակ տնտեսագետներն ահազանգում էին, թե  Հայաստանում  չի իրականացվում լողացող փոխարժեքի քաղաքականություն, քանի որ ԿԲ-ն հատուկ հետևում է, որ դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ որևէ միջակայքից դուրս չգա, այսինքն ԿԲ-ն դոլար է վաճառում, որպեսզի փոխարժեքը 310 դրամից չբարձրանա եւ դրամն էլ չարժեզրկվի: Ելնելով այն փաստից, որ միջազգային ֆինանսական շուկայում իրավիճակը այնքան էլ բարվոք չէ, Ա. Ջավադյանը ասում է, որ  ԿԲ-ն կարեւորագույն խնդիր է դրել իր առջեւ` «ֆինանսական համակարգի կայունությունը»: «Եթե մենք շուկայում միջամտություններ ենք դրսեւորում, ապա միայն ֆինանսական ապահովության համար»,-ասաց Ա.Ջավադյանը: Արտաքին պահուստների առումով էլ, ըստ ԿԲ նախագահի, մենք այն մակարդակին չենք հասել, որ մտահոգվենք: Ա. Ջավադյանը ասում է, որ բանկերն այսօր առաջարկում են հայկական դրամով ավանդներ ներդնել ավելի բարձր տոկոսադրույքով: Նա վստահեցնում է, որ որեւէ բանկի հետ կապված այսօր խնդիրներ չկան, քանի որ ապահովված են համապատասխան ներուժով: Ա. Ջավադյանը նաեւ հերքեց այն լուրերը, թե վերջին  ամիսներին ԿԲ-ն արդեն ծախսել է միջազգային պահուստների մոտ 15%-ը. «Դրանք իրականությանը չեն համապատասխանում: Մենք թափանցիկ ենք եւ հրապարակում ենք մեր պահուստների չափը եւ մեր գործարքները ֆոնդային բորսայում»: Բայց տնտեսագետներն էլ բողոքում են, որ ԿԲ-ն չի արխիվացնում տվյալները, որպեսզի իրենք կարողանան հետեւել եւ գնահատել տնտեսական գործընթացները. «Որոշ ժամանակ հետո կտեսնեք ամբողջ թվերը»,-վստահեցնում է ԿԲ նախագահը: Կնախատեսելով 2009թ` Ա. Ջավադյանը ասաց, որ գնաճը կկազմի 4%-ը, իսկ տնտեսական աճը` 7-8 %-ի սահմաններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter