Բողոքի ակցիա Գյումրիում` ՀԴՄ-ների թեմայով
Արձագանքելով մայրաքաղաքի գործընկերների` կառավարության շենքի առջև երեկ կազմակերպած ցույցին, այսօր վաղ առավոտյան բողոքի էին դուրս եկել նաև Գյումրիի կենտրոնական շուկայի առևտրականները: Նրանց ասելով` կառավարության` հաշվիչ դրամարկղային մեքենաների տեղադրման մասին որոշումն արդեն իսկ սնանկացման եզրին է հասցրել գյումրեցիներին. շատերը կրպակները դատարկել ու հրաժեշտ են տվել բիզնեսին:
"Եթե կառավարության որոշումը հսկա մայրաքաղաքում իրականացնել հնարավոր չէ, ապա ինչպե±ս կարող է արդյունավետ լինել սոված-ծարավ Գյումրիում: Փոխանակ մտածեն տարածքի սեփականատերերին կարգի հրավիրելու մասին, ընկել են մեր հետևից: Երբևէ հարկայինը չի գա ու օրինակ "'Պինգվին" ՍՊԸ սեփականատիրոջը չի ասի, թե` հարգելիս, էդ ո±ր մի պայմանիդ համար ես տարածքի գները բարձրացնում, օրինակ` ասենք մի թիզ հողի համար հարյուր հիսուն հազար դրամ սահմանում: Օրենքը միայն մեզ համա±ր է: Ինչպես տեսնում եք` ներսում սառնամանիք է, մի կետ անգամ չկա, որ պլիտա միացնես ու ձեռքերդ տաքացնես: Էս տասնհինգ աստիճան ցրտի պայմաններում ՀԴՄ կաշխատի±: Վաղը մյուս օրը որ տեղադրենք ու փչանա, սխալ թվեր խփի, մեր վնասն ո±վ պիտի հատուցի: Կամ էլ էդ ի±նչ մեյմունություններ են անում` շահովի կտրոններից խոսում, հիմա ու±մ հաշվին են շահում կազմակերպում, չլինի± մեր գրպանի, որ վաղը մյուս օրը ասեն ապրանքը ձեր մոտից են գնել, դուք էլ պարտավորվեք ձեր գրպանից հաճախորդին ուրախացնել",- զայրանում էին առևտրականները:
Ի դեպ, մենք ականատես եղանք, որ կենտրոնական շուկայի կրպակների մի մասն արդեն իսկ փակ էին, այնտեղ, որտեղ պարտադրել էին ՀԴՄ-ներ տեղադրել, մանր ու միջին բիզնեսով զբաղվողները ստիպված էին եղել դադարեցնել իրենց բիզնեսը: Առևտրականների բողոքող զանգվածը ևս վստահ էր, որ մոտ օրերս հերթը կհասնի նաև իրենց: Նրանք այս անգամ հարկ չհամարեցին հանդիպում պահանջել հարկային տեսչության պետի կամ էլ նրա տեղակալի հետ, այլ բավարարվեցին լրագրողներին բողոքելով: "Երևանցի պաշտոնյան ի±նչ է անում, որ նրա գյումրեցի ենթական ինչ անի, գալիս հերթական անգամ ստեր են փչում ու գնում",- ասում էին առևտրականները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել