HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղապետը մեղադրվում է պետական միջոցները յուրացնելու մեջ

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Ջրաշենի գյուղապետ Վահան Ուռուսյանի եւ նույն գյուղապետարանի հաշվապահ Ա. Հակոբյանի կողմից չարաշահումներ կատարելու փաստի առթիվ: «Պարզվել է, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավար Վահան Ուռուսյանը, 2006-2008 թթ. իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն գյուղապետարանի հաշվապահ Ա. Հակոբյանի հետ նախնական համաձայնությամբ, համայնքի բնակիչներից հավաքագրված տարբեր հարկերի եւ տուրքերի գումարից 480.825 դրամը չի մուտքագրել գյուղապետարանի դրամարկղ եւ յուրացրել է այն»,- տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter