Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր մասնակցել է Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի բացմանը
Նախագահը, կարևորելով տուն-թանգարանի բացումը, անգնահատելի է համարել ականավոր բանաստեղծուհու թողած գրական հսկայածավալ ժառանգությունը: Նախագահ Սարգսյանը Սիլվա Կապուտիկյանի որդու` Արա Շիրազի ուղեկցությամբ շրջել է տուն-թանգարանում: Տուն-թանգարանի հանդիսավոր բացումը նվիրված էր բանաստեղծուհու 90-ամյակին։
Այն գտնվում է Կապուտիկյանի բնակարանում՝ քաղաքի կենտրոնում։ Նրբանցքը, որտեղ գտնվում է տունը, այսուհետ կկրի բանաստեղծուհու անունը։ Արա Շիրազը ասաց, որ իր բնակարանում տուն-թանգարան ստեղծելը բանաստեղծուհու կամքն էր. «Հենց այսպիսին նա կուզենար տեսնել իր տուն-թանգարանը։ Այստեղ նրան հոգեհարազատ իրեր կան։ Տանը բանաստեղծուհու ոգին է իշխում» ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել