HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիսիանի նոր քաղաքապետը պահանջում է ազատման դիմումներ գրել

Սիսիանի նորընտիր քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը պաշտոնը ստանձնելուց հետո աշխատակազմի համայնքային ծառայողներից պահանջել է ներկայացնել ազատման դիմումներ` սպառնալով կիրառել «այլ միջոցներ»: Նախորդ քաղաքապետի օրոք նշանակված աշխատակիցները հրաժարվել են աշխատանքից ազատվելու մասին դիմում ներկայացնել: Փոխարենը քաղաքապետը առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն` քաղաքապետարանի կառուցվածքային վերակազմակերպումներ իրականացնելու մասին: Մասնավորապես, Աղասի Հակոբջանյանը մտադիր է լուծարել ֆինանսա-տնտեսագիտական կառավարման բաժինը (8 աշխատող) ու համայնքային ծառայությունների կարգավորման բաժինը (9 աշխատող): Ինչպես մեզ հետ ունեցած զրույցում նշեցին այդ բաժինների աշխատակիցները, տարածքային կառավարման նախարարությունում և համայնքային ծառայողների պաշտոնների անվանացանկում առաջարկվող փոփոխությունները նախարարությունը չի հաստատել` առաջարկելով գործընթացը իրականացնել օրենքով սահմանված կարգով կամ անվավեր ճանաչել ավագանու համապատասխան որոշումը: Մասնագետները պնդում են, որ քաղաքապետի նորամուծությունները համայնքի բյուջեի համար կարժենա լրացուցիչ 14-15 մլն դրամ, բայց հոգ չէ, այլապես ընտրական պարտավորությունները պետք է կատարվեն, ու այդ պաշտոններում նշանակվեն նրա թիմակիցները: Վերջին խոսքը ավագանունն է, որի նիստը կկայանա մինչև ամսվա վերջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter