Գյուղը ստացավ խմելու ջուր
«Հայաստան» համահայկական հիմնադրամն ավարտել է Լոռու մարզի Ապավեն գյուղի նոր ջրատարի կառուցման ծրագիրը: Ծրագիրն իրականացվել է հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի հովանավորությամբ: Ծովի մակարդակից 1650 մ բարձության վրա գտնվող Ապավեն գյուղում ապրում է 30 ընտանիք:
«Հիմնադրամը յուրաքանչյուր գյուղում ծրագրեր իրականացնելիս առաջնություն է տալիս տվյալ համայնքի համար հույժ կարեւոր խնդրի լուծմանը, ինչի հերթական ապացույցն Ապավենի ջրատարի կառուցումն է»,-ասել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել