HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Բողոքի ակցիաների վերսկսման ծրագիր չկա

Այսօր «Հայացք» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանից  Հետքը փորձեց իմանալ, թե իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ ընդդիմությունը պատրաստվում է  փետրվարի 1-ից  վերսկսել զանգվածային միջոցառումները: Լ. Զուրաբյանը ասաց, որ կոնգրեսում բազմաթիվ քննարկումներ են իրականացվում  շարժման հետագա ռազմավարության մշակման առումով, բայց այս պահին դեռ կոնկրետ որոշում չկա. «Դեռևս հստակ ծրագիր, թե երբ ենք մենք սկսում լայնածավալ բողոքի ակցիաները, ես ձեզ ներկայացնել չեմ կարող, բայց վստահ եղեք, որ մենք դա կհրապարակենք այն ժամանակ, երբ դա պետք լինի` այդ գործողությունները կազմակերպելու համար»: Նա նշեց նաեւ, որ չի բացառում փետրվարի 1-ին զանգվածային միջոցառումներ վերսկսումը, բայց շեշտեց, որ նման որոշում դեռեւս չկա: Իսկ թե որտեղ է ընդդիմությունը պատրաստվում անցկացնել մարտիմեկյան հանրահավաքը, Լևոն Զուրաբյանն ասաց, որ դեռևս շուտ է այդ մասին մտածելը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter