Հակերները հայտնում են Օբամայի հրաժարականի մասին
Երեկվանից համացանցում հայտնվել են տասնյակ կայքեր, որոնք տարածում են կեղծ տեղեկություններ այն մասին, որ Բարաք Օբաման հրաժարվել է ԱՄՆ նախագահի պաշտոնից: Հակերները «զոհերին» գայթակղում են Օբամայի հրաժարականի հետ կապված սենսացիոն վերնագրերով: Հոդվածները կարդալու համար առաջարկվում է այն արտագրել համակարգչում:
Եթե կայքի այցելուն համաձայնվում է, ապա իր օգտագործած համակարգչում հայտնվում են մի քանի վիրուսակիր ֆայլեր: Դրանից հետո հակերները կարողանում են տվյալ համակարգիչն օգտագործել իրենց նպատակների համար: Համացանցի վրա հարձակվողների հայրենիքը Չինաստանն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել