HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Բժիշկներն` ընդդեմ անասնաբույժների

ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը փետրվարի 20-ին Գորիսում հանդիպելով համայնքների ղեկավարների ու համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների հետ` քննարկեց Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ գյուղում բռնկված բրուցելիոզի համաճարակի խնդիրը:

ՀՀ ԱՆ պետական հիգենիկ եւ հակահամաճարակային տեսչության մարզային կենտրոնի պետ Լենա Մալինցյանը իր զրամանքը հայտնեց` նշելով, որ գործող կարգի համաձայն` գյուղնախարարությունը, բնապահպանության եւ առողջապահության նախարարությունները պետք է համատեղ փոխտեղեկատվական աշխատանքներ կազմակերպեն: «Բայց այդ որոշումը բրուցելիոզի պարագայում չի իրականացվել գյուղնախարարության կողմից: Դեպքերն արձանագրվել էին դեռեւս մայիս ամսից, իսկ մենք մինչեւ փետրվար ոչ մի տեղեկատվություն չունեինք, որ մարզում անասունները հիվանդ են»,-ասաց Լ. Մալինցյանը: Նա համոզված է, որ հնարավոր էր կանխել մարդկանց հիվանդացածության դեպքերը, եթե ժամանակին իմանային վարակի մասին: Հիշեցենք, որ Ծղուկում բռնկված համաճարակի պատճառով միայն անցած մեկ ամսում հարկադիր մորթի է ենթրակվել 101 խոշոր եղջերավոր անասուն, 15 մարդ էլ վարակվել է բրուցելիոզով: Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանը, թերևս որպես արդարացում, կառավարության ուշադրությունը հրավիրեց անասնաբույժների ցածր աշխատավարձի վրա: Ըստ Արմեն Գևորգյանի` բարձրացված հարցը պատճառ չէ, որ անասնաբույժները թերանան իրենց աշխատանքում: «Եվ հետո, անասնաբուժական ծառայությունը համայնքապետերի պատվիրակված լիազորությունների մեջ է մտնում, եւ ոչ ոք չի խանգարում, որ համայնքներն իրենց բյուջեի հաշվին գումար ավելացնեն անասնաբույժների աշխատավարձին»,- հայտարարեց փոխվարչապետը: Նա, ցավոք, չանդրադարձավ այն հարցին, թե արդյոք ծղուկցիներին փոխհատուցում տրվելու է: Եվ ներկաներից ոչ մեկն էլ այդ հարցը չբարձրացրեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter