HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Բակո Սահակյան. «Ավելի խստապահանջ ենք լինելու նրանց նկատմամբ, ովքեր չեն հարգում պետության մշակված քաղաքականությունը»

«Ոչ մի բան չի ստացվելու, եթե վերջնականորեն հրաժեշտ չտանք նախկին մեր կեցվածքին: Եվ դա պետի փոխարինվի ազնվությամբ, կարգապահությամբ, օրինապահությամբ եւ ծառայողական պարտականությունների կատարմամբ»,-այս կարծիքն է այսօր արտահայտել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանրապետության հարկային մարմինների 2008թ. աշխատանքների ամփոփմանը նվիրված խորհրդակցության ժամանակ` անդրադառնալով երկրում առկա վիճակի եւ սոցիալական ու մի շարք այլ ծրագրերի իրականացմանը: Բակո Սահակյանը խոսելով 2008թ. հարկային ոլորտի փոփոխությունների մասին, բարձր է գնահատել հարկային մարմինների կողմից կատարված աշխատանքը: Նա սակայն նշել է, որ ոլորտում դեռ անելիքներ կան` հարկային մարմնին ոչ հարիր եւ ոչ ցանկալի երեւույթները վերացնելու ուղղությամբ: «Կարեւոր եմ համարում այն հանգամանքը, որ մենք ձերբազատվում ենք կաշառակերությունից: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ավելի լայն աշխատանքների կատարման հիմնական խոչընդոտը մեր շարքերում գտնվող որոշ քաղաքացիների ոչ կարգապահ եւ ոչ օրինական լինելն է: Եվ գաղտնիք չէ նաեւ, որ այդ երեւույթներն այս տարիների ընթացքում հատկապես տեղ են գտել հարկային մարմինների աշխատանքում: Այսօր կան երեւույթներ նույնպես հարկային մարմիների հետ կապված, հատկապես` մաքսային ծառայության աշխատանքների շրջանակներում, որոնք պատիվ չեն բերում հարկային ծառայությանը: Մենք չենք կարող հանդուրժել այդ երեւույթները եւ չենք էլ կարող թաքցնել, որ ավելի խստապահանջ ենք լինելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր չեն հարգում պետության կողմից մշակված քաղաքականությունը, որն ուղղված է մեր երկրի բարեկեցության աստիճանի բարձրացմանը»,-նշել է երկրի ղեկավարը: Խորհրդակցության ընթացքում հաշվետվություններով հանդես են եկել ԼՂՀ հարկային պետական ծառայության ղեկավարը, վարչության պետերը, ինչպես նաեւ շրջանային տեսչությունների պետերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter