HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ըստ Զուրաբյանի՝ «Յոթի գործի» դատավարությունը ձգձգում է իշխանությունը

«Երբ վարչախումբը տեսավ, որ եթե դատավարությունը գնա բնականոն, ապա մեղադրյալի աթոռին փաստացի հայտնվում է իշխանությունը, սկսեցին ոտքի չկանգնելու պատրվակով խաթարել դատավարության բնականոն ընթացքը»,-այսօր Հայացք ակումբում ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նման կարծիքի համար թերեւս հիմք է այն, որ «Յոթի գործի» դատավարության առաջին նիստի ընթացքում դատավոր Մնացական Մարտիրոսյանը նիստը չհետաձգեց. չէ որ առաջին նիստի ժամանակ էլ քաղբանտարկյալները ոտքի չկանգնեցին: Ըստ Լ. Զուրաբյանի` իշխանությունը համոզվեց, որ եթե լինի բնականոն, արդարացի, թափանցիկ դատավարություն, իր համար վտանգավոր է լինելու ու սկսեց ձգձգել դատավարության ընթացքը: Իսկ ՀԱԿ-ը ճնշում չի գործադրում քաղբանտարկյալների վրա, որովհետեւ, ինչպես նշում է Լեւոն Զուրաբյանը, եթե փորձեն ճնշել իրենց քաղբանտարկյալ ընկերներին, որպեսզի նրանք ոտքի կանգնեն դատարանում, ապա իրենք էլ կդառնան իշխանության նման: Ոտքի չկանգնելն էլ Լ. Զուրաբյանը որակում է որպես քաղբանտարկյալների համոզմունք, բողոքի ձեւ, քանի որ այսօր «Հայաստանի դատարաններում իրականացվողը արդարադատություն չէ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter