HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Վարդանյանը` ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատող

Արդյունաբերության բնագավառում երկարամյա եւ բեղմնավոր աշխատանքի, տնտեսության զարգացման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի համար նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ, գործարար Հրանտ Վարդանյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը: Գործարար Վարդանյանին հանձնելով առաջին անգամ շնորհվող պատվավոր կոչումը հավաստող շքանշանը` Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նրա ակնառու վաստակը մեր երկրի տնտեսական առաջընթացի, տնտեսության ավանդական ճյուղերի վերակենդանացման եւ զարգացման, ինչպես նաեւ արտահանման խթանման ուղղությամբ: Նախագահն ընդգծել է նաեւ գործարարի մեծ ներդրումը նոր աշխատատեղերի ստեղծման հարցում եւ բարձր գնահատել նրա մշտական ուշադրությունը երեխաների նկատմամբ: «Գրանդ Հոլդինգ» ընկերության ղեկավարն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին նման բարձր կոչման համար` այն համարելով պարտավորեցնող եւ նոր եռանդով աշխատանքի մղող բարձր գնահատական:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter