HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոցականների առարկայական օլիմպիադաները կանցկացվեն մարտի 1-ից

Կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանն այսօր ստորագրել է հրաման` 2008-2009 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական կազմկոմիտեի կազմը, առարկայական հանձնաժողովների նախագահների կազմը, մարզային, հանրապետական փուլերի ժամանակացույցը, հանրապետական փուլի մասնակիցների թիվը հաստատելու մասին: Այս մասին հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Դպրոցականների առարկայական օլիմպիադաները կազմակերպվում են 14 առարկայից` մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա, հայոց լեզու, պատմություն, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսաց լեզու, աշխարհագրություն, աստղագիտություն, հայ գրականություն: Իսկ օլիմպիադան կազմակերպվում է 4 փուլով` դպրոցական, տարածքային, մարզային և հանրապետական: Մարզային փուլը կանցկացվի մարտի 1-ից մարտի 10-ը, հանրապետականը` մարտի 20-ից ապրիլի 25-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter