Ջավախահայությունը պաշտոնական Թբիլիսիին նոր անջատողական պայմաններ է առաջադրում
Ադրբեջանի խորհրդարանի պաշտոնական «Ադրբեջան» թերթում Ռասիմ Բայրամովի տպագրված հոդվածը 2008թ.-ի դեկտեմբերին
Վրաստանի ամենավտանգավոր անջատողական շրջաններից մեկը հանդիսացող Ջավախքում իրավիճակը առավել սուր բնույթ է ձեռք բերում: Այդ շրջանում բնակվող հայերը Հայաստանի հատուկ ծառայության մարմինների թելադրանքով պաշտոնական Թբիլիսիի առջև առավել հավակնոտ պահանջներ են դնում:
Միաժամանակ Վրաստանի նշված շրջանում բնակվող հայերը պահանջում են պաշտոնական Թբիլիսիից երկխոսել «Միասնական Ջավախք» կազմակերպության հետ, Հայ Առաքելական եկեղեցուն պաշտոնական կարգավիճակ տրամադրել, նաև նպաստել հայ-վրացական երկլեզու համալսարանի ստեղծմանը:
Հայերը նաև հայտարարում են, որ իրենք պետք է մասնակցեն Ջավախքում իրականացվող բոլոր տնտեսական ծրագրերին: Նախնական տվյալների համաձայն, այստեղ գործունեություն ծավալող և անջատողականության կոչեր անող «Երկիր» կազմակերպությունը հայտարարում է, որ անթույլատրելի է, որպեսզի Թբիլիսին վերահսկի Ջավախքը:
Վրաստանի իշխանությունները ի պատասխան ջավախահայության պահանջներին հայտարարեցին, որ դրանց ի կատար ածումը պարզապես անհնարին է, քանի որ այդ պահանջներն իրականություն դառնալու դեպքում հայերը հետագայում կարող են անկախություն պահանջել: Սակայն Ջավախքի բնակչությունը հայկական սփյուռքի աջակցությամբ միջազգային մակարդակով փորձում է ճնշում գործադրել Թբիլիսիի վրա:
«Երկիր» կազմակերպության ղեկավար Սևակ Արծրունին Եվրոպայի և ԱՄՆ-ի հայ համայնքներին ուղված իր դիմումում նշում է հետևյալը. «Այսօր Վրաստանի իշխանության կողմից վարվող խտրական քաղաքականության արդյունքում երկրում բնակվող հայերը ստիպված են լքել երկիրը: Պաշտոնական Թբիլիսին բոլոր ոլորտներում` դատարանում, վարչական մարմիններում, հասարակական կյանքում և մնացած այլ ոլորտներում վրացերեն լեզվի պարտադիր կիրառման քաղաքականություն է վարում: Դա ավելի է խորացնում խնդիրը: Ջավախքի և Հայաստանի միջև բոլոր հասարակական, քաղաքական, սոցիալ-տնտեսական հարաբերությունները ստիպված են լինելու ենթարկվել նոր կարգերին: Ազգային իրավունքների սկզբունքի հիման վրա կուսակցություններ հիմնելու հնարավորությունը այսուետև վտանգված է»:
«Երկիր» կազմակերպության ղեկավարը կոչ է անում սփյուռքին Ջավախքի խնդիրը բարձրացնել միջազգային հանրության առջև և հատուկ ուշադրության կենտրոնում պահել Ջավախքի խնդիրը:
Սևակ Արծրունին հայտարարում է, որ Վրաստանի անկախացումից հետո իշխանության գլուխ եկած բոլոր նախագահները հայերի նկատմամբ դաժան քաղաքականություն էին վարում. «Անկախ Վրաստանի 3 նախագահները` Գամսախուրդիան, Շևարնաձեն և Սահակաշվիլին էթնիկ փոքրամասնությունների հանդեպ միանման սցենարն էին իրականացնում` Վրաստանում բնակվող ոչ մի էթնիկ փոքրամասնությանը չհատկացնել քաղաքական ստատուս, ստեղծել նրանց համար կյանքի անտանելի պայմաններ, անել այնպես, որ նրանք ստիպված լինեն լքել և հեռանալ երկրից»:
Հայաստանի հատուկ ծառայութույնների հետ սերտ համագործակցության մեջ գտնվող Սևակ Արծրունին Ջավախքում հայերից բաղկացած անօրինական գործող զինված խմբավորման ղեակվարներից մեկն է հանդիսանում: Որևիցե կասկած չի կարող լինել, որ նրա ղեկավարած կազմակերպության կողմից հայ համայնքին ուղված ուղերձը, և Ջավախահայության կողմից Թբիլիսիին ներկայացված պահանջները նրա նպատակաուղղված գործունեության բախկացուցիչ մասն են կազմում:
Հիմնական նպատակը` անջատողական քաղաքականություն վարելու հետ մեկտեղ Ջավախքի անկախությանը հասնելն է: Ջավախահայության անջատողական մկրտումների արդյունքում Լեռնային Ղարաբաղի սցենարի կրկնության հնարավորությունը վաղուց է անհանգստացնում Վրաստանի իշխանություններին: Այդ պատճառով էլ Վրաստանը իրավապաշտպան մարմինների միջոցով աշխատում է կանխել Ջավախքի հայերի բողոքները և թույլ չտալ, որպեսզի նրանք գլուխ բարձրացնեն:
Սակայն Հայաստանի հատուկ ծառայությունների Ջավախքում կատարած աշխատանքների, նաև խնդրին միջազգային արձագանք հաղորդելուն նպատակաուղղված աշխատանքների արդյունքում վտանգ կա, որ այս խնդիրը առաջիկայում կարող է լուրջ պրոբլեմի վերածվել Վրաստանի համար:
Հայերի պահանջները միայն Ջավախքով չեն սահմանափակվում: Վրացահայերը փորձում են վերանվանել այստեղ գտնվող եկեղեցիների մեծ մասը, ինչպես նաև պնդել, որ իրենք ապրում են այս տարածքներում դեռ վաղենջական ժամանակներից: Սրա հետ մեկտեղ, Թբիլիսիում գտնվող «Նորաշեն» եկեղեցու պատճառով հայերի և վրացիների միջև մեծ մի աղմուկ առաջացավ: Խնդիրը նրանումն է, որ Վրաց Ուղղափառ եկեղեցին հայտնում է, որ «Նորաշենը» վրացիներին է պատկանում, իսկ հայերը հակառակն են պնդում:
Վրաց Ուղղափառ եկեղեցու սպասավոր Թարիել Սիկինչելաշվիլին նշում է, որ հին գրավոր վկայությունների համաձայն, եկեղեցին վրացիներին է պատկանում: Սակայն հայերը համաձայն չեն: Ստեղծված իրավիճակը Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու և Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև բանակցությունների առարկա դարձավ: Կողմերը եկան համաձայնության, որ խնդիրը առավել խորը ուսումնասիրության կարիք ունի:
Սակայն «Երկիր» կազմակերպության ղեկավարությունը հայտնում է, որ մտադիր չէ այս խնդրում վրացիներին զիջումներ անել: Այս ամենը ցույց է տալիս, որ Վրաստանի այս տարածքում բնակվող հայերի, ինչպես նաև Հայստանի հետ կապված խնդիրները դեռ ավելի կխորանան:
Ռասիմ Բայրամովի «Ադրբեջան»` Ադրբեջանի խորհրդարանի պաշտոնական թերթում տպագրված հոդվածը 2008թ.-ի դեկտեմբերին,
http://www.azerbaijan-news.az/index.php?Lng=aze&year=2008&Pid=31017
Այդ պահանջներն իրենց մեջ են ներառում Ջավախքին ինքնավարության տրամադրումը, Վրաստանի իրավապաշտպան մարմինների հետ կոնֆլիկտի մեջ մտնելու պատճառով ազատազրկված անջատողական գործունեությամբ զբաղվող հայերի ազատ արձակումը, Ջավախքի ներսում իրականացվող բոլոր գրավոր գործողությունների և գործարքների, ինչպես նաև դատավարությունների և դատավճիռների հայերեն լեզվով կայացման համար հայերենին պաշտոնական կարգավիճակ տրամադրելը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել