HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

«Ժառանգությունը» մանդատները վայր դնելու հարցը կորոշի համագումարում

Վերջերս ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարել էր, որ «Ժառանգություն» խմբակցությունը բացի խանգարելուց ոչ մի օգուտ չի տալիս Ազգային Ժողովի նիստերին և ոչ կառուցողական քննադատությամբ է զբաղված. «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը Հետքի խնդրանքով արձագանքեց այդ հայտարությունը. ««Ժառանգություն» կուսակցությունն իրացնում է իր մանդատը պառլամենտում և այս տեսակետից որևէ մեկի գնահատականի կարիքը չունի, նա արտահայտում է ընդդիմադիր հատվածի շահերը: Ընդդիմադիր հատվածը խիստ զգալի է, իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հենց նույն կոալիցիայի լիդերներից որոշ անձինք հայտարարում են, որ 350 000-500 000 ձայն ավելացվել է պառլամենտական ընտրությունների ժամանակ, որի պատճառով պառլամենտի խճանկարն ընդհանրապես փոխվել է, դուք կարող եք սրանից ենթադրել թե այդպես խոսալու տեղ ով ունի և որքանով ունի, հիշենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը ընդդիմադիր զանգվածի միակ պառլամենտական ամբիոնն է, և եթե որոշ մարդիկ պատկերացնում են, որ պառլամենտում պետք է լինի միայն իշխանության բաղադրիչներ հանդիսացող քաղաքական ուժեր, ուրեմն մենք խոսում են այլմոլորակային ցիվիլիզացիայի մասին, համեմնայնդեպս երկրագնդի վրա եթե անգամ գոյություն ունեն նման տեսակետներ, ինչպես Ադրբեջանում, ապա չեն բարձրաձայնվում»: Ինչ վերաբերում է այն հարցին, իրենք վայր դնելու են մանդատները թե ոչ, Վ. Խաչատրյանն  ասաց, որ հունվարի վերջին սպասվող իրենց համագումարում կքննարկեն բոլոր արգումենտները և որոշում կկայացնեն: Բանախոսի կանխատեսմամբ` եթե իրենք վայր դնեն մանդատները, Ազգային ժողովը կդիմի Սահմանադրական դատարան, և քանի որ Սահմանդրական դատարանը որոշումներ է կայացնում ի օգուտ իշխանության, իսկ եթե այն պարունակում է իշխանության դեմ տարրեր, ապա այդ որոշումները չեն իրագործվում: Ըստ Խաչատրյանի Սահմանադրական դատարանի կողմից կլինի պարզ մեկնաբանություն, որ  չի կարող դրվել Ազգային Ժողովը ցրելու հարց և ծայրեհեղ դեպքում «Ժառանգություն» խմբակցության մանդատները կվերաբաշխվեն կոալիցիոն ուժերի մեջ ըստ, «այսպես ասած», ստացած ձայների թվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter