HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոսկվայի օդանավակայաններում պարտադիր կզննեն Հյուսիսային կովկասցիներին

Մոսկովյան օդանավակայաններում մտցվել է հետթռիչքային զննում, որն անցնելու են միայն Հյուսիսային Կովկասից ժամանող ուղևորները։ Այս մասին տեղեկացնում է «Interfax» գործակալությունը։ «Բոլոր մյուս չվերթներից հետո հետթռիչքային զննում անցկացվում է ընտրովի կամ օպերատիվ տեղեկություն ստանալու դեպքում»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է օդային և ջրային տարածքի գծով Մոսկվայի ներքին գործերի վարչության պետ, քրեական ոստիկանության պետ Վիկտոր Իվանշչենկոն: Ըստ նրա` այս ամենի նպատակն է կանխելՄոսկվա եւ Մերձմոսկովյան շրջաններ զենք-զինամթերքի եւ թմրամիջոցների ներմուծումը, ինչպես նաեւ այն անձանց մուտքը, ովքեր մտադիր են իրականացնել ահաբեկչական գործողություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter