HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետությունը աջակցելու է արտահանող ընկերություններին

Կառավարությունում  այսօր շարունակվել են տարբեր ոլորտներում կառավարության արդյունաբերական քաղաքականության հստակեցման եւ այդ ոլորտների զարգացման հեռանկարի ուղղությամբ քննարկումները, տեղի է ունեցել նաեւ քիմիական արդյունաբերության խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն։ Քննարկմանը մասնակցել են ոլորտի ձեռնարկությունների, շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ասաց, որ քննարկումները նպատակ ունեն նաեւ ճշտելու համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամով պայմանավորված դժվարությունները հաղթահարելու գործում պետության աջակցության հնարավորությունները` դրանք քննարկելով մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։ Տ. Սարգսյանն առաջարկել է գործարար համայնքի ներկայացուցիչներին` կառավարությունում ձեւավորված օպերատիվ շտաբ ներկայացնել զարգացման իրենց ծրագրերը, նշելով, թե նկարագրված թիրախներին հասնելու համար հատկապես ինչպիսի՞ աջակցություն են ակնկալում պետությունից` օրենսդրական, սերտիֆիկացման խնդիրների լուծման, վարկավորման, թե՞ այլ։ Նա ընդգծել է, թե արտահանման կարողություններ, երաշխավորված շուկաներ ունեցող եւ սպառման պահանջարկ վայելող ընկերություններին աջակցելու հարցում պետությունը շահագրգիռ է ու փորձելու է հնարավորությունների սահմաններում օժանդակել այդ ընկերությունների զարգացմանը։ Վարչապետը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին ամփոփել արդյունաբերական ճյուղերի վերաբերյալ անցկացվող քննարկումներն եւ, դրանց արդյունքներից ելնելով, յուրաքանչյուր ճյուղի վերաբերյալ ներկայացնել հայեցակարգ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter