HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Վարդան Խաչատրյանը առաջարկում է ստեղծել ժողովրդական դիվանագիտության գործիքներ

Այսօր Փաստարկ ակումբում հրավիրված ասուլիսում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը պատասխանելով այն հարցին, թե մո՞տ է իսկապես Ղարաբաղի հարցի լուծումը, ինչպես հայտարարում են համանախագահները, պատասխանեց. «Ես անհնարին եմ համարում Ղարաբաղյան խնդրի մոտալուտ լուծումը, քանի որ համանման տևական հաշտությունը, որի մասին խոսքը գնում է, կարող է լինել մեկ դեպքում, երբ որ դա հաշտություն է հասարակությունների միջև: Երբ որ կա որոշակի միկրոկլիմա, այսինքն հասարակությունների միջև ևս ընթանում է բանակցային գործընթաց, ընթանում է ընդհանուր սեղանի շուրջ գոյություն ունեցող խնդիրների քննարկում, որն աստիճանաբար հասարակական կարծիքը մոտեցնում է այդ հաշտությանը»: Ըստ Վ.Խաչատրյանի`առանձին վերցրած մարդկանց ստորագրություններով նման հաշտություն չի լինում, իսկ եթե անգամ լինում է, ապա այն դատապարտված է լինել ձևական և  ամեն անգամ այն կարող ընդհատվել: Պատգամավորը հիշեցնում է, որ երբ տեղի ունեցավ Մայենդորֆյան հռչակագրի ստորագրումը, դրան հաջորդեց նախագահ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները, բացի այդ նման բանակցային գործընթացը ընթացել է նաև Մերձավոր Արևելքում, որի արդյունքը եղել են բազմաթիվ պատերազմներ: Նա կարևորում է նաև հասարակության միջև բանակացային գործընթացի համար անհրաժեշտ գործիքների առկայությունը. «Կարող է լինել  տնտեսական ազատ ձեռներեցության գոտիների ստեղծում սահմանների վրա, թեկուզ գյուղատնտեսական մթերքների առևտուր ժողովուրդների միջև, այսինքն հասարակությունների միջև շփում թեկուզ ժողովրդական դիվանագիտության շրջանակներում»: «Իսկ եթե այս միկրոկլիման չկա և մենք խաղաղության կողմնակից ենք, իսկ Ադրբեջանն ուզում է հարցը պատերազմով լուծել: Այդ դեպքում ինչպես կարող է լինել հաշտություն: Այսինքն մենք ուզում ենք ապրել, իրենք մեզ ուզում են  մեռած տեսնել, ինչպես կարող է լինել հաշտություն»: Վարդան Խաչատրյանը ԵԽԽՎ-ում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու դեպքում Հայաստանի համար վտանգավորությունը դիտարկում է այն համտեքստում, որ «ընդհանուր մեղադրանքների ալիքի մեջ ադրբեջանական պատվիրակությունն ավելի ճարպիկ է գործելու և հարձակումներ է ունենալու մեզ վրա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter