HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ձեւավորվել է քաղաքաշինական խորհուրդ

Հետքը Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանից տեղեկացավ, որ 2008թ դեկտեմբերի վերջին Քաղաքաշինության նախարարության հովանու ներքո ձեւավորվել է քաղաքաշինական խորհուրդ: Խորհուրդի անդամներն են ճարտարապետներ եւ անվանի մարդիկ, իսկ այն կղեկավարի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ում նախաձեռնությամբ էլ այն ձեւավորվել է: Խորհուրդը ձեւավորվել է Լ. Գալստյանի`  ՀՀ վարչապետին հղված նամակից հետո: Նամակում պատգամավորը նշել էր Երեւան քաղաքում ընթացող ապօրինի, քաղաքաշինական կոպիտ նորմերի խախտումով իրականացվող շինարարությունների, ինչպես նաև քաղաքաշինությանն առնչվող հայեցակարգային հարցերի մասին: Լ. Գալստյանը նամակում մասնավորապես մատնանշել էր ապօրինի շինությունների հասցեներ մայրաքաղաքի կենտրոնում։ Պատգամավորը ասում է, որ «Հին Էրիվան» ռեստորանը, որը  զավթել էր Հյուսիսային պողոտայից մի հատված եւ կառուցել արագ սննդի օբյեկտ` քանդելով Թումանյան փողոցի մայթի մի հատվածը, արդեն սկսել է քանդել իր առանց շինթույլտվության կառույցի մի մասը: Բյուզանդի 107 հասցեում գտնվող Մուշեղ Իշխանի անվան դպրոցին պատակից շենքի շինարարությունն էլ դադարեցվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter