Հիմա էլ Կապանի մանկապարտեզների տնօրենները
Հունվարի 21-ի առավոտյան Կապանի թիվ 1,4,8,13 մսուր-մանկապարտեզների տնօրենները հրավիրվել են Կապանի քաղաքապետարան ու նրանց առաջարկվել է դիմում գրել աշխատանքից ազատվելու մասին:
Երբ տնօրենները փորձել են պարզել պատճառը` նրանց տեղեկացրել են, որ քաղաքապետ Արտուր Աթայանի կարգադրությունն են անում: Բնականաբար, տնօրենները հրաժարվել են դիմումներ գրելուց` փորձելով անձամբ քաղաքապետից ճշտել ազատման հիմքերը: Սակայն նրանց ասել են, որ քաղաքապետը տեղում չէ կամ էլ զբաղված է: «Հասկանալի է, որ իրեն չենք ընտրել, քաղաքական պայքար էր, բայց ինքը դռեևս նախընտրական քարոզարշավում բազմիցս ասել է, որ ընտրվելուց հետո կադրային ջարդ չի անելու, աշխատելու է բոլորի հետ, ովքեր կընդունեն իր չափանիշներն ու պահանջները: Ինչ ասել արել ենք առայժմ, դրա համար անհասկանալի է քաղաքապետի պահվածքը»,- ՀԵՏՔ-ի թղթակցին ասացին տնօրենները: Ավելին, Կապանի քաղաքապետարանի աշխատակազմի բաժնի պետ Ավետա Արզումանյանն ու կրթության բաժնի պետ Անուշ Սիմոնյանը, մտնելով վերոնշյալ նախակրթարանները, հայտարարել են, որ տնօրենները ազատված են զբաղեցրած պաշտոններից ու պաշտոնակատար են նշանակվել մեթոդիստները: Սակայն օրվա վերջին Անուշ Սիմոնյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նախ իր զարմանքը, հետո նաև իր գոհունակությունը արտահայտելով օպերատիվ մեր աշխատանքից` ասաց, որ առայժմ գրավոր կարգադրություն չկա նրանց ազատման մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել