Սողանք Քարահունջ գյուղում
Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ հունվարի 21-ին, ժամը 17:30-ին Քարահունջ գյուղում տեղի է ունեցել ցանկապատի փլուզում: Տեղում պարզվել է, որ փլուզվել է Վ. Մկրտչյանին պատկանող տան քարե ցանկապատը` 24 քմ մակերեսով, եւ դարպասը, ինչպես նաեւ վնասել` հարեւանների ցանկապատերը: Ըստ նախնական տվյալների` փլուզումը տեղի է ունեցել գրունտի սողանքի հետեւանքով,-հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել