HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետազոտելու են միգրացիոն հոսքերը

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում, որը վարում էր ՀՀ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ներկայացվեց ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների նախագիծը: ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգը ՀՀ կառավարության կողմից հաստատվել էր 2010 թ. դեկտեմբերին:

ՀՀ ՏԿՆ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը տեղեկացրեց, որ Գործողությունների ծրագիրն ուղղված է հայեցակարգում սահմանված միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հիմնախնդիրների լուծմանը: Այն քննարկվել է նաեւ շահագրգիռ պետական մարմինների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, եւ նախատեսվում է ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել հոկտեմբերին:

ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրի մշակումն ընդգրկված է Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թթ. միջոցառումների,ինչպես նաեւ ՀՀ կառավարության գործունեության 2011 թ. միջոցառումների ծրագրում:

Գ. Եգանյանը, ներկայացնելով նախագիծը, մասնավորապես, նշեց, որ հայեցակարգով եւ դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրով նախատեսվում է բարելավել միգրացիան կանոնակարգող ՀՀ օրենսդրական դաշտը, այն համապատասխանեցնել ԵՄ օրենսդրության եւ լավագույն ինստիտուցիոնալ կառուցվածքների հետ: Կներդրվի միգրացիոն մոնիտորինգի, իրավիճակի վերլուծման եւ գնահատման միասնական համակարգ, կմշակվեն այլընտրանքային այլ աղբյուրներից միգրացիային առնչվող տեղեկատվության ստացման մեխանիզմներ, այդ թվում` 2-3 տարի պարբերականությամբ կիրականացվեն միգրացիոն հոսքերի ընտրանքային հետազոտություններ:

Գործողությունների ծրագիրն ուղղված կլինի նաեւ արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների իրավունքների եւ շահերի պաշտպանությանը:Այս համատեքստում կքննարկվեն միջազգային աշխատաշուկայում միջպետական երկկողմ պայմանագրերի կնքման , ինչպես նաեւ աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանությանն ուղղված գործող միջազգային պայմանագրերին Հայաստանի միանալու հնարավորությունները` նպատակ ունենալով ընդլայնել հանրապետությունից պայմանագրային հիմունքներով արտագնա աշխատանքների մեկնման 
հնարավորությունները: 

2012-2016 թթ. կշարունակվի 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթված փախստականների` հասարակության մեջ ինտեգրման գործընթացը` կմշակվի նրանց բնակարանային հիմնախնդրի վերջնական լուծման ծրագիր, կքննարկվի վերջինիս իրականացման հնարավորությունները պետբյուջեի եւ միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցների ներգրավմամբ :

Ըստ ՏԿՆ միգրացիոն ծառայության պետի` առաջիկա հինգ տարիներին կկատարելագործվի նաեւ օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց մարդասիրական նկատառումներով ՀՀ կողմից տրամադրվող պաշտպանության համակարգը, մեկ պետական կառույցի համակարգում կկենտրոնացվեն օտարերկրյա քաղաքացիներին ապաստանի, կացության եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ կարգավիճակների տրամադրման գործառույթները: 

Գ. Եգանյանի ներկայացմամբ, հայեցակարգը եւ գործողությունների ծրագիրն ընդգրկում են այն բոլոր հիմնախնդիրները, որոնք առաջնային են Հայաստանի համար` միգրացիոն քաղաքականության տեսանկյունից:Դրանք անդրադառնում են նաեւ հանրապետության սահմանային կառավարման համակարգի բարելավման, մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ դեմ պայքարը եւ զոհերի պաշտպանությունն ավելի արդյունավետ կազմակերպման, անձի ինքնությունը հավաստող փաստաթղթերի պաշտպանվածության մակարդակի բարձրացման հարցերին:

Կոլեգիան ի գիտություն ընդունեց ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների նախագիծը:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter