«Արցախֆրուտը» պետությանն առաջարկում է մասնաբաժին ունենալ կանոնադրական կապիտալում
Հունվարի 21-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի արված առաջարկությունը` ընկերության կանոնադրական կապիտալում պետության մասնակցության մասին:
Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` հարցը բազմակողմանիորեն ուսումնասիրելու եւ համապատասխան առաջարկներ ներկայացնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ «Արցախֆրուտը» հիմնվել է անցած տարի եւ զբաղվում է բանջարեղենի վերամշակմամբ եւ պահածոյացմամբ: Ընկերությունը բանաջարեղենը ձեռք է բերում գյուղացիներից եւ ֆերմերներից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել